ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.09.2020 | 00:08

Տե՜ր, ես քո ան­զոր տատ­րակն եմ,
Որ ա­մեն վայր­կյան կտուցս մեկ­նած
Քեզ եմ հո­տո­տում:
Ես Բե­հեզ­դա­յի ա­վա­զա­նի հի­վանդն եմ,
Ես «Հի­սու՜ս, Դավ­թի որ­դի»
կան­չող կույրն եմ:
Ես Ե­զե­կիան եմ, որ ա­մեն վայր­կյան
շրջ­վում եմ դեպ պատն
ՈՒ Քեզ ա­սում, թե ես ինչ սր­տով եմ
քայ­լել Քո ա­ռաջ:
Եվ վեր­ջա­պես, ես Էս­թերն եմ,
որ գա­վա­զանս ա­ռած`
Կանգ­նած եմ էս երկ­րի
ճամ­փա­բա­ժա­նին…


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ